Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում և եկեղեցական կյանքում, պատմական, կանոնական ու դավանական բոլոր տվյալների համադրությամբ, կարելի է բնորոշել «նախահերձվածողական պատրաստություն» բառով: Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք:
Իսկ եթե դեռ տաք եք ու չեք հասկանում, թե դա ինչ ցնցումներով է հղի, ցավում եմ:
Ցավում եմ, որովհետև ազգի ոգին երկատվելու է, հոգևոր անվտանգությունը թուլանալու և այդպես շարունակ: Կարելի է անվերջ խոսել ու դատապարտել, բայց բանադրանքն ու նզովքն անդառնալի հետևանքներ են ունենալու:
Մի քիչ ընթերցեք Հայոց եկեղեցու պատմությունը, և կհամոզվեք, որ դեռ շա՜ա՜ա՜ա՜տ մեղմ եմ ասում....
Աղոթում եմ, որ տգետ չմնաք:
Տեր Շահե ծայրագույն վարդապետ ԱՆԱՆՅԱՆ
Հ.Գ.
Իսկ սեփական հանգստությունն ու տաքուկ անկյունը, անձնական վրեժխնդրությունից հորթային հրճվանքը ամեն բանից վեր դասող նախկիններին ու ներկաներին ասում եմ` պատմությունն ու Աստված չեն ներելու: Նրանց դատաստանը մարդկանց դատաստանի նման չէ...